Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է 11 մլն 691 հազար դրամի չափով տուգանքի մասին, որն ստացվել է Երևանի և մարզերի 300 հասցեների ստուգումից հետո, որոնցում հայտնաբերվել են ապօրինի վարձակալության դեպքեր։
Կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետության 18 932 քաղաքացուց ստացել է անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ 28 238 հայտարարություն, իսկ օգոստոսի 28-ի դրությամբ՝ ներկայացվել է անշարժ գույքի վարձակալության 35 557 հայտարարություն՝ 22 055 քաղաքացու կողմից:
ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց հորդորում է ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր` հարկային մարմնի վարչարարության արդյունքում կիրառվող տույժերից և տուգանքներից զերծ մնալու համար: