ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 31-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով՝ կազմելով 387.53 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.98 դրամով և կազմել 429.38 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.25 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 510.42 դրամ՝ նվազելով 1.23 դրամով։