«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանել են Երևանում էլեկտրաէներգիայի անջատումները և հայտարարել Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար 16․5 մլն դոլարի (6,3 մլրդ դրամ) ներդրման մասին: Ասուլիսի հեռարձակումն ապահովել է Armenia Today-ն՝ իր YouTube ալիքում։
Մայիսի 25-ին հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր երեք տարվա ընթացքում Երևանի կենտրոնի համար էլեկտրամատակարարման նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին:
Օգոստոսի 7-ին ներկայացման ժամանակ հոսանքազրկումների մասին Facebook-ում գրել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (ավելի ուշ թատրոնը հեռացրել էր հրապարակումը)։ Օգոստոսի 20-ին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում «Նոա» և «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը սոցիալական ցանցերում վրդովմունք էր առաջացրել։ Էլեկտրաէներգիայի անջատումների համար ՀԷՑ-ի հասցեին քննադատությամբ էին հանդես եկել նաև ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
ՀԷՑ-ն Օպերայի և բալետի թատրոնի համար նոր տրանսֆորմատոր կգնի
Թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինել նորով՝ իր հաշվին այն ձեռք բերելու անկարողության պատճառով, և ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդառաջել է թատրոնին: Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը։
Նրա խոսքով՝ վթարից առաջ թատրոնի շենքում մի քանի անգամ հոսանքազրկում է տեղի ունեցել, բայց ոչ ներկայացման ժամանակ։
«Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգումներ է իրականացրել և պարզել, որ խնդիրը կապված է թատրոնի հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ։ Մեր աշխատակիցներն այդ ամենը բացատրել էին թատրոնի աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման»,- նշել է Դարբինյանը։
Թատրոնը, նրա խոսքով, անտեսել է ՀԷՑ-ի մասնագետների կարծիքը, որից հետո տեղի է ունեցել հայտնի վթարը։
«Նրանք որոշել են վթարի համար մեղադրել ՀԷՑ-ին։ Վթարից հետո ընկերության մասնագետները ևս մեկ անգամ ուսումնասիրել էին պատճառը և նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորն է: Արդյունքում թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով մեր ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում փոխել տրանսֆորմատորը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն և սեփական միջոցներով չեն կարող գնել»,- եզրափակել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։
ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ թե՛ Օպերայի և բալետի թատրոնի շենքում, թե՛ Աբովյան քաղաքի մարզադաշտում էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին այդ կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորների աշխատանքի խափանումների հետ ու դուրս են ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։
Աբովյանի մարզադաշտում ՀՖՖ-ի տրանսֆորմատորներից մեկն անջատվել է ֆեդերացիայի դիմումի հիման վրա
Օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի տեղի ունեցած անջատումը կապված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը հանդիսացող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու դիմումի հետ, հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։
Օգոստոսի 20-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մարզադաշտը հոսանքազրկվել էր, իսկ ժամը 21:46-ին ՀԷՑ-ի անձնակազմի աջակցությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, հոսանքազրկումից հետո հայտարարել էր ՀԷՑ-ը։
«Խաղից առաջ ՀԷՑ-ը ՀՖՖ-ից իր սեփականությունը հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ դիմում էր ստացել: ՀՖՖ-ի դիմումի հիման վրա տրանսֆորմատորն անջատվել էր, ինչի արդյունքում խաղի օրն ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որն էլ, չդիմանալով, անջատվել էր: ՀԷՑ-ի աշխատակիցներն օպերատիվ կերպով օգնություն էին ցուցաբերել, ինչի շնորհիվ էլէներգիայի մատակարարումն արագ վերականգնվել էր»,- պարզաբանել է Դարբինյանը։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը մեկնաբանել է օգոստոսի 30-ի երեկոյան ՀԱԷԿ-ի էներգահամակարգից դուրս գալուց հետո «Շահումյան-2» ենթակայանի ավտոմատիկայի անջատման, ինչպես նաև հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ-1»-ի հրդեհից հետո անջատումների հետ կապված իրավիճակը։ Դարբինյանն ընդգծել է, որ ՀԷԿ-1-ը պատկանում է Միջազգային էներգետիկ կորպորացիային (պատկանում է «Սևան-Հրազդան» ՀԷԿ կասկադին):
««Երևանի ՀԷԿ-1»-ից էլեկտրաէներգիա է ստանում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30%-ը, Արաբկիրի 20%-ը։ Հրդեհի պատճառով նշված ուղղությունները ստիպված միացրել ենք այլ ենթակայաններին»,- մանրամասնել է նա։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի ղեկավարի խոսքով՝ վթարից առաջ բոլոր ենթակայաններն ունեին սնուցման երկու աղբյուր՝ «Երևանի ՀԷԿ-1»-ը և «Ծիծեռնակաբերդ»-ը:
«Հրդեհի պատճառով մեր մոտ 33 հազար բաժանորդ մնացել է մեկ սնուցման վրա, ինչի պատճառով յուրաքանչյուր վթարի դեպքում մինչև էլեկտրական մալուխը չէինք վերականգնում, այդ տարածքը հնարավոր չէր լինում էլեկտրականությամբ ապահովել։ Վթարը տեղի է ունեցել «Երևանի ՀԷԿ-1», որը ՀԷՑ-ի տնտեսության հետ կապ չունի, թեպետ այն թուլացրել է ընկերության աշխատանքը»,- նշել է Դարբինյանը։
Նա տեղեկացրել է, որ «Երևանի ՀԷԿ-1»-ի աշխատանքը վերականգնվել է օգոստոսի 26-ին։
«Վերականգնողական աշխատանքներն օգոստոսի 10-ից հետաձգվեցին մինչև օգոստոսի 26-ը, քանի որ Հայաստան պետք է ներմուծեինք 800 մմ-անոց մալուխ, բայց Վերին Լարսում խցանումների պատճառով մալուխների մատակարարումը ձգձգվեց։ «Տաշիր» խումբը մեծ դեր է խաղացել, որ մեկ ամսվա ընթացքում արտադրվի և ՀՀ ներկրվի 1800 մ մալուխ»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ մինչև օգոստոսի 26-ը միայն ընկերության ներդրումային ծրագրի շնորհիվ հնարավոր էր դարձել էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովել՝ թեկուզ ընդհատումներով։
Ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը մեկնաբանել է նաև ՀԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառը:
«Երեկ ես փորձեցի պարզել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այնտեղ տեղադրվել են սեյսմիկ սարքավորումներ։ Կայծակի բռնկման հետևանքով պաշտպանիչ տվիչներն աշխատել են, և էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության ապահովման նպատակով» – պարզաբանել է նա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանել են Երևանում էլեկտրաէներգիայի անջատումները և հայտարարել Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար 16․5 մլն դոլարի (6,3 մլրդ դրամ) ներդրման մասին:
Մայիսի 25-ին հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր երեք տարվա ընթացքում Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին: Օգոստոսի 7-ին ներկայացման ժամանակ հոսանքազրկումների մասին Facebook-ում գրել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (ավելի ուշ թատրոնը հեռացրել էր հրապարակումը)։ Օգոստոսի 20-ին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում «Նոա» և «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը սոցիալական ցանցերում վրդովմունք էր առաջացրել։ Էլեկտրաէներգիայի անջատումների համար ՀԷՑ-ի հասցեին քննադատությամբ էին հանդես եկել նաև ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
ՀԷՑ-ն Օպերայի և բալետի թատրոնի համար նոր տրանսֆորմատոր կգնի
Թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինել նորով՝ իր հաշվին այն ձեռք բերելու անկարողության պատճառով, և ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդառաջել է թատրոնին: Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը։
Նրա խոսքով՝ վթարից առաջ թատրոնի շենքում մի քանի անգամ հոսանքազրկում է տեղի ունեցել, բայց ոչ ներկայացման ժամանակ։
«Մեր ընկերության անձնակազմից մի քանի անգամ ստուգումներ են իրականացրել և պարզել, որ խնդիրը կապված է թատրոնի հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորի թերության հետ։ Մեր աշխատակիցներն այդ ամենը բացատրել էին թատրոնի աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման»,- նշել Դարբինյանը։
Թատրոնը, նրա խոսքով, անտեսել է ՀԷՑ-ի մասնագետների կարծիքը, որից հետո տեղի է ունեցել հայտնի վթարը, որի մասին գրառում էին արել։
«Նրանք որոշել են վթարի համար մեղադրել ՀԷՑ-ին։ Վթարից հետո ընկերության մասնագետները ևս մեկ անգամ ուսումնասիրել են պատճառը և նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորն է: Արդյունքում թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով մեր ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում փոխել տրանսֆորմատորը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն և սեփական միջոցներով չեն կարող գնել»,- եզրափակել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։
ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ թե՛ Օպերայի և բալետի թատրոնի շենքում, թե՛ Աբովյան քաղաքի մարզադաշտում էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին այդ կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորների աշխատանքի խափանումների հետ ու դուրս են ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։
Աբովյանի մարզադաշտում ՀՖՖ-ի տրանսֆորմատորներից մեկն անջատվել է ֆեդերացիայի դիմումի հիման վրա
Օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի տեղի ունեցած անջատումը կապված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը հանդիսացող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու դիմումի հետ, հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։
Այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում մարզադաշտը հոսանքազրկվել էր, իսկ ժամը 21:46-ին ՀԷՑ-ի անձնակազմի աջակցությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, մարզադաշտի հոսանքազրկումից հետո հայտարարել էր ՀԷՑ-ը։
«Խաղից առաջ ՀԷՑ-ը ՀՖՖ-ից իր սեփականությունը հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ դիոմւմ էինք ստացել: ՀՖՖ-ի դիմումի հիման վրա տրանսֆորմատորն անջատվել էր, ինչի արդյունքում խաղի օրն ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որն էլ չդիմանալով անջատվել էր: ՀԷՑ-ի աշխատակիցներն օպերատիվ կերպով օգնություն էին ցուցաբերել, ինչի շնորհիվ էլէներգիայի մատակարարումն արագ վերականգնվել էր»,- պարզաբանել է Դարբինյանը։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը մեկնաբանել է օգոստոսի 30-ի երեկոյան ՀԱԷԿ-ի էներգահամակարգից դուրս գալուց հետո «Շահումյան-2» ենթակայանի ավտոմատիկայի անջատման, ինչպես նաև հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ-1»-ի հրդեհից հետո անջատումների հետ կապված իրավիճակը։ Դարբինյանն ընդգծել էոր ՀԷԿ-1-ը պատկանում է Միջազգային էներգետիկ կորպորացիային (պատկանում է «Սևան-Հրազդան» ՀԷԿ կասկադին):
««Երևանի ՀԷԿ-1»-ից էլեկտրաէներգիա է ստանում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30%-ը, Արաբկիրի 20%-ը։ Հրդեհի պատճառով նշված ուղղություններին ստիպված միացրել ենք այլ ենթակայաններին»,- մանրամասնել է նա։
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի ղեկավարի խոսքով՝ վթարից առաջ բոլոր ենթակայաններն ունեին սնուցման երկու աղբյուր՝ «Երևանի ՀԷԿ-1»-ը և «Ծիծեռնակաբերդ»-ը:
«Հրդեհի պատճառով մեր մոտ 33 հազար բաժանորդ մնացել է մեկ սնուցման վրա, ինչի պատճառով յուրաքանչյուր վթարի դեպքում մինչև էլեկտրական մալուխը չէինք վերականգնում, այդ տարածքը հնարավոր չէր լինում էլեկտրականությամբ ապահովել։ Վթարը տեղի է ունեցել «Երևանի ՀԷԿ-1», որը ՀԷՑ-ի տնտեսության հետ կապ չունի, բայց այն թուլացրել է ընկերության աշխատանքը»,- նշել է Դարբինյանը։
Նա տեղեկացրել է, որ «Երևանի ՀԷԿ-1»-ի աշխատանքը վերականգնվել է օգոստոսի 26-ին, որոնք հետաձգվել էին մալուխների ներկրման պատճառով։
«Վերականգնողական աշխատանքները օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 26-ն էին հետաձգվել, քանի որ Հայաստան պետք է ներմուծեինք 800 մմ-անոց մալուխ։ «Տաշիր» խումբը մեծ դեր է խաղացել, որ մեկ ամսվա ընթացքում արտադրվի և ներկրվի 1800 մ մալուխ»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը։
«Մինչև օգոստոսի 26-ը, թեկուզ ընդհատումներով, բայց միայն ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շնորհիվ հնարավոր էր դարձել ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարում»,– պարզաբանել է ՀԷՑ-ի ներկայացուցիչը:
Ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը մեկնաբանել է նաև ՀԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառը:
«Երեկ ես փորձեցի պարզել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այնտեղ տեղադրվել են սեյսմիկ սարքավորումներ։ Կայծակի բռնկման հետևանքով պաշտպանիչ տվիչներն աշխատել են, և էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության ապահովման նպատակով» – պարզաբանել է նա։
2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը, նրա խոսքով, տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատանքների պատճառով, ինչը դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության շրջանակներից։ Անջատումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հետևյալ խոսքերով. «Պարո՛ն Սանոսյան, սա այն է, ինչի մասին ձեզ ասում էի»։
ՀԷՑ-ում վթարների 34%-ը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ժամանակ մալուխի վնասման պատճառով
ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ՀԷՑ-ում վթարների մոտ 34%-ը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ժամանակ մալուխների վնասման պատճառով, ինչի հետևանքով էլ էլեկտրականության անջատումներ են տեղի ունենում։ Դարբինյանի խոսքով՝ տարեսկզբից 1456 վնասված մալուխ են գրանցել, որից 492-ը վնասել են այլ կազմակերպություններ՝ ջրի, գազի խողովակ անցկացնելու, ճանապարհներն ասֆալտապատելու ընթացքում։ Նա ընդգծել է, որ ՀԷՑ-ն ինքնուրույն վերականգնել է դրանք:
Երևանի էլեկտրամատակարարման նորացման համար ընկերությունը նախատեսում է ներդնել 6,3 մլրդ դրամ
ՀԷՑ-ը 10 օրից Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման արդիականացման համար նոր մալուխագծերի տեղադրման աշխատանքներ կսկսի, հայտնել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ընկերությունը այդ ծրագրի իրականացման համար նախատեսում է ներդնել $16,5 մլն (6,3 մլրդ դրամ) և Երևանի բոլոր ենթակայանների կառուցումն ավարտել մինչև 2025 թվականը: Հարությունյանը նշել է, որ բոլոր ենթակայանները երկտրանսֆորմատորային ենթակայան կդառնան։ Նա հավելել է, որ բոլոր ենթակայաններում լրացուցիչ մալուխային գծեր կանցկացվեն։
Հարությունյանը պարզաբանել է, որ նկուղային տարածքներում կամ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում ենթակայանները վերակառուցվելու են և լինելու են երկհարկանի, ստանդարտ տիպային կառույցներ՝ 98% հուսալիությամբ:
Ընկերությունը նաև նախատեսում է առաջիկա տարիներին ամբողջ Երևանը վերազինել նոր ենթակայաններով, որոնք կապահովեն որակյալ էլէներգիա, հավելել է Հարությունյանը։
ՀԷՑ-ը 2016 թվականից, ընդհանուր առմամբ, ոլորտի զարգացման համար ներդրել են շուրջ 244 մլրդ դրամ, որից 81 մլրդ-ը (33%) ուղղվել է նոր գծերի և միացումների անցկացմանը, հայտնել Է Հարությունյանը։ Նա հստակեցրել է, որ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բաշխիչ էլեկտրական ցանցերի գերծանրաբեռնվածության պայմաններում էլեկտրացանցերի արդիականացման համար նախատեսված միջոցների մի մասը ստիպված են եղել ուղղել նոր միացումներին։ Հարությունյանը նաև հավելել է, որ 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի շրջանակներում «Ծիծեռնակաբերդ» ենթակայանից Կենտրոն համայնք է բերվել 17 մալուխ։
«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ը գնել էր 2015 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի փետրվարի 14-ին ՀԷՑ-ի ղեկավարությունը ներկայացրել էր վերջին 6 տարվա էլեկտրաէներգիայի անջատումների նվազեցման միջոցառումների, Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրերը և դրանց իրականացման ընթացքը։ Ընկերության ղեկավարները նաև ամփոփել էին 2023 թվականի պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքները։ Ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրել էր, որ 2017 թվականից ներգրաված ներդրումները կազմել են ավելի քան 680 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ): Նա վստահեցրել էր, որ ներդրումներն ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման խելացի համակարգերի ներդրմանը, ինչպես նաև նոր սպառողների միացմանն էլեկտրացանցին:
Կարդացեք նաև՝ «Բացառում եմ»․ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը՝ ընկերությունն ազգայնացնելու լուրերի մասին