Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բնակավայրերի բնակիչներին առաջարկել է «ռեյտինգավորել» համայնքային խնդիրները՝ դրանք ավելի արդյունավետ լուծելու համար, հայտնել է նա Facebook-յան իր էջում։
«Այս ընթացքում մեզ հաջողվել է լուծել բազմաթիվ բնակավայրերի բազմաթիվ խնդիրներ։ Հիմա, տեսնելով, որ խնդիրները լուծվում են, տարբեր բնակավայրերի հայրենակիցներ իմ պաշտոնական կամ ոչ պաշտոնական այցելությունների ընթացքում իրենց բնակավայրերի տասնյակ խնդիրների մասին են բարձրաձայնում։ Բայց հարցն այն է, որ եթե հիմա մենք միանգամից ձեռնամուխ լինենք բոլոր խնդիրների լուծմանը, մեծ է հավանականությունը, որ դրանցից որևէ մեկը նորմալ չենք լուծի»,- ասել է Փաշինյանը։
Նա վստահ է, որ այս մոտեցումը թույլ կտա «կազմակերպչական առումով ներդաշնակ դարձնել պետական կառույցների, համայնքների և համայնքի բնակիչների միջև հարաբերությունները» և թույլ կտա արդյունավետ լուծել առաջնահերթ խնդիրները։
Այս տրամաբանությունը, ըստ վարչապետի, կնվազեցնի այնպիսի մոտեցման ռիսկերը, որով որոշ խնդիրներ լուծվում են ի վնաս մյուսների։
«Այսինքն՝ բնակիչներին առաջարկում եմ նշել առաջին, երկրորդ, երրորդ խնդիրը, իսկ մնացած՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ խնդիրները մի կողմ թողնել։ Եվ երբ նրանք հնարավորություն ունենան հանդիպել կառավարության անդամներին, որի հնարավարությունը, միանշանակ, կունենան, մեր առջև խնդիրները կարող են դնել հենց այս տրամաբանությամբ»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։