ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կազմել է 387,15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,06 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 427,49 դրամ (նվազել է 2,54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506,43 դրամ (նվազել է 3,25 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,26 դրամ (նվազել է 0,06 դրամով):