Կենտրոնական բանկի խորհրդի նիստը որոշել է 0,25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 7,50%, հայտնում է ԿԲ-ն։
Ըստ հայտարարության՝ խորհրդի նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին։
Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույք է սահմանվել 9,00%-ը, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6,00%, հայտնել է ԿԲ-ն։