«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Վոլգոգրա-Երևան երթուղով, հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Ավիաընկերությունը թռիչքները կմեկնարկի դեկտեմբերի 1-ից։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի:
Հնարավոր կլինի թռչել ժամը 17:15-ին՝ Airbus 321-200 ինքնաթիռով, որը նախատեսված է 220 ուղևորի համար: Թռիչքի տևողությունը կկազմի 2 ժամ 15 րոպե։ Տոմսերը վաճառվում են սկսած 31․5 հազար դրամից (80 դոլար)։