Հայաստան-Վրաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Armenia Today-ին հայտնեց ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։
Ըստ Մկրտչյանի՝ համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:
«Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է, և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում»,- նշեց Մկրտչյանը:
Օգոստոսի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Լարսում հերթերն ամենօրյա կտրվածքով նվազում են։