Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի արտասահմանյան այցերը կազմակերպելու համար կառավարությունը լրացուցիչ 25 միլիոն դրամ (64,7 հազար դոլար) է հատկացրել, քանի որ 2024 թվականին դրա համար հատկացված 51 միլիոն դրամն (132,2 հազար դոլար) արդեն սպառվել է։ Որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում։
Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից։ Արտասահմանյան այցերի բյուջեն մինչև տարեվերջ կավելացվի 51%-ով։
«Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակով պայմանավորված՝ 2024թ. ՀՀ բյուջեով գործուղումների գծով նախատեսված գումարները չեն բավականացրել»,- ասվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ։