ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 24-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,53 դրամով՝ կազմելով 387,14 դրամ։
Եվրոյի փոխարժեքը ավելացել է 0,24 դրամով և կազմել 418,07 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,00 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,01 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502,20 դրամ՝ նվազելով 0,84 դրամով։