Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,7%-ով, հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Հիմնական աճն ապահովող ոլորտների թվում արտահանումն է (105,1%), ներմուծումը (54,2%), առևտրի շրջանառությունը (19,5%), շինարարությունը (15,9%):
Տնտեսական աճ ապահովող ոլորտներից են նաև արդյունաբերությունը (12,6%), ծառայությունները (5,9%), գյուղատնտեսությունը (1,8%):