ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեբերի 25-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,11 դրամով՝ կազմելով 387.25 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1,13 դրամով և կազմել 419,20 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,01 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502,92 դրամ՝ նվազելով 0,72 դրամով։