ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 28-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,12 դրամով՝ կազմելով 387,13 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,44 դրամով և կազմել 418,76 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,98 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0,03 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502,61 դրամ՝ նվազելով 0,31 դրամով։