Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 2024 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով գլխավորել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը, հայտնում է ՊԵԿ-ը։
ԶՊՄԿ-ն տարեսկզբի ինն ամիսներին պետական գանձարան է վճարել 83,668 մլրդ դրամ։ Լավագույն հնգյակում են նաև «Մոբայլ սենթր արթ»-ը (49,1 մլրդ դրամ), «Գրանդ տոբակո»-ն (39,7 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա»-ն (36,3 մլրդ դրամ) և «Փրիթի ուեյ»-ը (27,9 մլրդ դրամ):
ԶՊՄԿ-ն 2022 թվականի հունվարին կոմբինատի բաժնետոմսերի ընդհանուր 21,8%-ը փոխանցել էր կառավարությանը, որից հետո Հայաստանը՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի, հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա այդ բաժնետոմսերը փոխանցել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ANIF) կառավարմանը՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետական սեփականության իրավունքը։