ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հոկտեմբերի 31-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,57 դրամով՝ կազմելով 387,62 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1,82 դրամով և կազմել 421,19 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,99 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 503,29 դրամ՝ ավելանալով 1,21 դրամով։