ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 1-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով՝ կազմելով 387.17 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.68 դրամով և կազմել 420.51 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.95 դրամ՝ նվազելով 3․34 դրամով։