ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 388,89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,64 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 410,12 դրամ (նվազել է 0,30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491,13 դրամ (նվազել է 0,86 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,87 դրամ (նվազել է 0,03 դրամով):