Հայաստանից ԱՄՆ արտահանումը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 25%-ով և կազմել 50,2 մլն դոլար, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ից ԱՄՆ հիմնականում արտահանել են ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։
Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ կտրուկ կրճատվել է ներմուծումը։
«Մասնավորապես, ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- հավելել է Պապոյանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հունվարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առաջին անգամ ընդգրկվել է Հայաստանի խոշոր առևտրային գործընկերների թոփ հնգյակում։