ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է 392,97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1,34 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 414,58 դրամ (աճել է 2,27 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497,66 դրամ (աճել է 3,62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,57 դրամ (նվազել է 0,01 դրամով):