ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 395,78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 5,53 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418,74 դրամ (նվազել է 5,97 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 505,61 դրամ (նվազել է 6,50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,99 դրամ (նվազել է 0,04 դրամով):