ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 395,05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,14 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 410,46 դրամ (նվազել է 0,52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494,09 դրամ (նվազել է 5,04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,85 դրամ (աճել է 0,02 դրամով):