ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 9-ին, կազմել է 396,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,38 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 408,8 դրամ (նվազել է 0,28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487,25 դրամ (նվազել է 6,16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3,87 դրամ (աճել է 0,08 դրամով):