Հայաստանի Հանրապետության սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի շրջանակներում մեկնարկում է հայոց լեզվի անվճար դասընթացներ:
Այս դասերը վերջին շրջանում հայրենադարձվածներին կօգնեն հաղթահարել լեզվական խոչընդոտները և բարելավել արևելահայերենի իմացությունը: Անվճար պարապմունքները կանցկացվեն շաբաթական 3 անգամ՝ 1 ու կես ժամ տևողությամբ: Դասընթացները կտևեն 2 ամիս: Տեղերը սահմանափակ են։
Դասընթացները կանցկացվեն հետևյալ խմբերով.
Տարրական արևելահայերեն. նախատեսված է հայոց լեզվին չտիրապետողների կամ սկսնակների համար: Նրանք կսովորեն կարդալ, գրել և խոսել:
Միջին/խորացված արևելահայերեն. նախատեսված է նրանց համար, որոնք ցանկանում են բարելավել արևելահայերենի կարդալու, գրելու և խոսելու առկա հմտությունները:
Արևմտահայերենից արևելահայերեն ադապտացիա. նախատեսված է նրանց համար, որոնք ունեն արևմտահայերենի միջինից մինչև խորքային գիտելիքներ, սակայն ցանկանում են իրենց լեզվական գիտելիքները համապատասխանեցնել նաև արևելահայերենին:
Դասընթացներ տեղի կունենան երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը 12:00-19:00:
Մանրամասները՝ այստեղ։