Բարձրագույն կրթության բնագավառում բարեփոխումների մեկնարկը անհնար է հետաձգել: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 1-ի նիստի ժամանակ:
Ըստ նրա՝ ընդունելության քննությունների խայտառակ վիճակագրությունը պետք է ուժեղ ազդակ դառնա դրա համար: Բան այն է, որ Փաշինյանի խոսքով ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել:
Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, իսկ մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը: Որոշ պետական բուհերում 90, 92, 94, 98 տոկոսով թափուր են մնացել:
Կառավարությունն, այսպիսով, մտադիր է գնալ բուհերի խոշորացման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունը արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ: