Սեպտեմբերի 19-25-ը ԵՊՀ-ում առցանց ձևաչափով անցկացվել է ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Օլիմպիադայում մասնակցել են 32 երկրների 172 մասնակիցներ՝ 91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակցով: Արդյունքների ամփոփման ժամանակ Հայաստանի մասնակիցներն արժանացել են 7 մեդալի (1 ոսկի – Քվանտ վարժարանից՝ Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ – Քվանտ վարժարանից՝ Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ – Ուսում դպրոցից՝ Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից՝ Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․))։ Օլիմպիադային մասնակցեց նաև ֆիզմաթ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Մհեր Քալաշյանը։
Հիշեցնենք, որ 2021 թ. Հայաստանի թիմը (5 մասնակից) ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։