Գրողը տանի, հարցիս պատասխանեք: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ելույթին, որին ավելի վաղ հարց էր տվել, սակայն, իր կարծիքով, այդպես էլ պատասխան չէր ստացել:
Նա հարցրել էր՝ այլ երկրներում դպրոցն ավարտելուց հետո բանակ զորակոչվո՞ւմ են:
«Երբ ես դպրոցն ավարտեցի՝ շրջանավարտ էի: 2 տարի հասունացա, նոր գնացի բանակ: Հիմա երիտասարդները դպրոցն ավարտում են, գնում են բանակ: 18 տարեկան տղան ընդամենը շրջանավարտ է: Եվրոպայում ինչպե՞ս է: Եթե այդպես չէ, ինչո՞ւ ենք մենք այդ ճանապարհով գնում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: