Երեք նոր Թումո տուփ է բացվել Նոր Նորքում` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում,
հայտնում է Թումոյի ֆեյսբուքյան էջը։
Նորաբաց տուփերում, որտեղ կարող է սովորել 1 200 ուսանող, թումոցիները կանցնեն ինքնուսուցման փուլը, իսկ դասընթացների կհաճախեն Հալաբյան 16 հասցեում գտնվող կենտրոն` մինչև Երևանի երկրորդ կենտրոնի բացումը, որը նախատեսվում է կառուցել նույն տարածքում և որն արդեն կկարողանա ընդունել մինչև 6 000 ուսանողի:
Թումոցիների համար դասերը տուփերում կանցկացվեն բնականոն գրաֆիկով՝ 15:30-ից 21:30 աշխատանքային օրերին և 9:30-ից 21:30 շաբաթ և կիրակի օրերին։ Երկուշաբթիից ուրբաթ առավոտյան ժամերին էլ տուփեր կհաճախեն ռազմական համալսարանի ուսանողները` ստանալու տեխնոլոգիական կրթություն հատուկ իրենց համար մշակված մոդուլով, որը միավորում է Թումոյի ծրագիրը և համալսարանի տեխնոլոգիական կրթության բաղադրիչը։