Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ, հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Նշվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքներում՝ նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվելու և Հայաստանում փաստացի բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների կողմից հայտ ներկայացնելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձնաց թիվը կազմում է 100․632։
Ագրարայինից երթով կշարժվեն կառավարություն՝ բողոքելու Ֆրանսիական համալսարանին տարածք տարամադրելու դեմ
Հոկտեմբերի 31-ին «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» դասախոսական անձնակազմը, ուսանողները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա կիրականացնեն ԿԳՄՍ նախարարության նախագծի դեմ, որով...