Հայտնի են Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի հուշագավաթի հաղթողները, հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նախարարության աջակցությամբ կայացած մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում։ D դասում 3-րդ հորիզոնականն զբաղեցրել է մարզիկ Դավիթ Խաչատրյանը, 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը, իսկ հաղթողի կոչումը նվաճել է Արսեն Պողոսյանը։
C դասում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Դավիթ Խալաթյանը, 2-րդ հորիզոնականն զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը, իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Տաիսիա Լիխոշերստը՝ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:
B դասում հաղթող է ճանաչվել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, որն էլ արժանացել է Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթին: