Հուլիսի 11-22-ը Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում անցկացված «Մաթեմատիկա» առարկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը 5 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր է նվաճել, հայտում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից։
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Վահան Բաղդասարյանը, Կամո Միրաքյանն ու Արեգ Մկրտչյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Աղասի Դարբինյանը և նույն հաստատության 12-րդ դասարանի սան Հայկ Անդրիասյանն արժանացել են բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Գալստյանը՝ գովասանագրի, հավելել են ԿԳՄՍՆ-ից։
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմն զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։ Մաթեմատիկայի 64-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։