Սեպտեմբերի 15-22-ը ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցած Աստղագիտության միջազգային 3-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմը 3 ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի թիմի ոսկե մեդալակիրներն են Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը և Նարեկ Գալստյանը։
Օլիմպիադային մասնակցել է 20 երկրի 96 աշակերտ: