Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2024-2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունների օրերը:
Ինչպես հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը՝ ԳԹԿ համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը՝
Հունվարի 25-ին տեղի կունենա «Հայոց լեզու և հայ գրականություն», հունվարի 26-ին «Քիմիա», «Ռուսերեն», փետրվարի 1-ին «Օտար լեզուներ», փետրվարի 2-ին «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», փետրվարի 8-ին «Մաթեմատիկա», փետրվարի 9-ին «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» առարկաների քննությունները։