Հեգնական թողարկումներով հայտնի «MSCHF» ապրանքանիշը նորույթ է ներկայացրել՝ միկրոսկոպիկ պայուսակ, որը նման է «Louis Vuitton» ֆրանսիական նորաձևության տան «OnTheGo» մոդելին, հայտնում է «Правил жизни» պարբերականը։
Աքսեսուարը պատրաստված է կիսաթափանցիկ պլաստիկից և 657×222×700 միկրոմետր է, ինչn աղի հատիկից էլ փոքր է։ Պայուսակն այնքան նեղ է, որ կարող է անցնել ասեղի միջով:
Միկրո պայուսակը ստեղծելու համար «MSCHF»-ի թիմը դիմել է մի քանի արտադրողների, որոնք մասնագիտացած են կենսատեխնոլոգիայի մեջ: Ի վերջո, պայուսակը պատրաստվել է խեժից՝ օգտագործելով 3D տպագրություն, որը հայտնի է որպես երկֆոտոնային պոլիմերացում: Թիմն ընտրել է «OnTheGo» ձևը, քանի որ այն ունի մեծ լոգո, իսկ թափանցիկ նեոնային նյութը պայուսակն ավելի տեսանելի է դարձնում մանրադիտակի տակ։
Ի դեպ «MSCHF»-ն «Louis Vuitton»-ից չի ստացել մոդելի տարբերանշանի օգտագործման իրավունք, ուստի ապրանքանիշը կարող է սկանդալի առաջ կանգնել։