«MSCHF»-ի ստեղծած միկրո պայուսակը, որն ունի ընդամենը 700 միկրոմետր երկարություն և ավելի փոքր է, քան աղի հատիկը, աճուրդում վաճառվել է մոտ 63․750 դոլարով, հայտնում է «Правил жизни» պարբերականը։
Ընդամենը մեկ օրինակով գոյություն ունեցող պայուսակը, վաճառվել է «Just Phriends» աճուրդում, որը կազմակերպվել է «Colette» խանութ սրահի նախկին սեփականատեր Սառա Անդելմանի կողմից: Լոտի վերջնական գինը կազմել է 63,750 դոլար, ինչը գրեթե 20 անգամ ավելին է, քան իրական «Louis Vuitton OnTheGo» պայուսակի արժեքը:
Պայուսակի հեղինակները պատմել են, որ իրենք մի քանի մոդել են արտադրել, սակայն մնացածը պարզապես կորել են։ «Ես գրեթե հույս ունեմ, որ ինչ-որ մեկը կուլ կտա դրանք», – ասել է «MSCHF»-ի ստեղծագործական տնօրեն Քևին Վիզները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հեգնական թողարկումներով հայտնի «MSCHF» ապրանքանիշը նորույթ է ներկայացրել՝ միկրոսկոպիկ պայուսակ, որը նման է «Louis Vuitton» ֆրանսիական նորաձևության տան «OnTheGo» մոդելին։
Ամենահարմարավետ հյուրանոցները Հայաստանի մայրաքաղաքում են․ հետազոտություն
Ամենահարմարավետ հյուրանոցները Հայաստանի մայրաքաղաքում են, բարեկիրթները՝ Կատարում, իսկ ամենամաքուր և հարմարավետ տեղակայված հյուրանոցները՝ Չինաստանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ճանապարհորդությունների պլանավորման...