59-ամյա Սանդրա Բալոքը մեկ տարի դադար է վերցրել դերասանական կարիերայից՝ խնամելու իր 57-ամյա սիրելիին՝ Բրայան Ռենդալին, ով մահացել է օգոստոսի 5-ին ամիոտրոֆիկ կողային սկլերոզից, գրում է Pravilmag.ru-ն՝ PageSix-ի հղմամբ։
Ռանդալը պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր, ով վերջին երեք տարիների ընթացքում պայքարում էր հիվանդության դեմ: Միաժամանակ Ռանդալը թաքցնում էր իր հիվանդությունը՝ այդ մասին գիտեր մարդկանց մի փոքր շրջանակը, որոնց թվում էր, հավանաբար, դերասան Չենինգ Թաթումը, ում հետ Բալոքը նկարահանվել էր «Կորուսյալ քաղաքը» ֆիլմում և հայտնվել դրա պրեմիերային 2022 թվականի մարտին։
Այնուհետև դերասանուհին, ով Ռանդալին անվանել էր «իր կյանքի սերը», խոսել էր արձակուրդ գնալու իր մտադրության մասին։ Այդ ժամանակվանից Բալոքը չի մասնակցել նկարահանումների և երևան է դուրս եկել ընդամենը մի քանի անգամ։