Չինաստանում տասը տարեկան տղան փախել է տնից ու գնացել ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ երեխան աղաչել է անձնակազմին, որ իրեն մանկատուն ուղարկեն։ Պատճառը մոր հետ վիճաբանությունն է եղել, ով նախատել է տղային՝ դասերը չկատարելու համար, գրում է Odditycentral-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին։
«Մայրիկս ինձ ամեն օր նախատում էր, որ ես տնային աշխատանքս չեմ անում ու դուրս էր գալիս տնից։ Նա պարզապես ստիպում է ինձ սովորել ամեն օր: Ես կգերադասեի մանկատուն գնալ»,- ոստիկաններին ասել է երեխան։
Անձնակազմին հաջողվել է հանգստացնել տղային և համոզել նրան հայտնել ծնողների կոնտակտային տվյալները։ Երեխայի մայրը հաստատել է, որ նրանք վիճել են, բայց ասել է, որ «երբեք չի մտածել, որ իր որդին կփախչի տնից դրա պատճառով»:
Դրանից հետո ոստիկանները երեխային հոր հետ տուն են ուղարկել։