«YouTube» վիդեոհոսթինգը փորձարկում է մեղեդու միջոցով երգ որոնելու գործառույթը, Pravilmag-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է «Google»-ի բլոգում։
«Hum to Search» ֆունկցիան թույլ է տալիս նույնականացնել երգը, եթե այն երգում եք կամ միացնում այլ սարքի միջոցով:
Նշվում է, որ միայն երեք վայրկյանը կբավականացնի ծառայությանը ճշգրիտ որոշման համար։ Այնուհետև «YouTube»-ը կստեղծի տեսանյութեր, որոնք կներառեն այդ երգի պաշտոնական երաժշտական տեսահոլովակներ, օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն և «Shorts»:
«YouTube» հավելվածի «Android» տարբերակի որոշ օգտատերեր տարբեր երկրներից արդեն կարող են օգտվել նոր հնարավորությունից։ Թե երբ այն հասանելի կլինի բոլորին, հայտնի չէ։