Կեմերովոյում Սերգեյ և Ալինա Փոթերների ընտանիքում տղա է ծնվել, ում ծնողներն անվանել են Հարի, գրում է Pravilmag-ը։
Սերգեյ Փոթերը տեղական Sibdepo առցանց ամսագրին ասել է, որ վաղ թե ուշ Հարրին հայտնվելու է նման ազգանունով ընտանիքում։
Նրա խոսքով՝ ինքն ու կինը անմիջապես որոշել են անվան ընտրությունը, երբ իմացել են, որ տղա են սպասում։
Երեխան լույս աշխարհ է եկել օգոստոսի 25-ին՝ ժամը 12:30-ին։ Նշվում է, որ նրա հասակը 53 սմ է, քաշը՝ 3,7 կգ։
«Մենք որոշեցինք մեր որդուն անվանել Հարի Փոթեր, քանի որ դա կախարդական անուն է, որը շատ մոգություն կբերի իրական աշխարհ: Մոլորակի յուրաքանչյուր բնակիչ գիտի Հարրի Փոթերի անունը»,- ասել է Սերգեյ Փոթերը: