Հոգեբան Ելենա Գորելովան խորհուրդ է տվել 5 ֆիլմ, որոնք կարող են օգնել կյանքի հինգ ամենատարածված բարդ իրավիճակներում, գրում է doctorpiter.ru-ն։
Խոսքն այն իրավիճակների մասին է, երբ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ լավ է ընթանում: Ըստ հոգեբանի՝ այս ֆիլմերը կփոխարինեն հոգեբանի այցին։
Ի՞նչ դիտել, եթե մտածում եք, որ ձեզ դավաճանում են
Հոգեբանը խորհուրդ է տվել այս իրավիճակում դիտել «Անցած գիշեր Նյու Յորքում» ֆիլմը։ Մելոդրաման հավատարմությունը ստուգելու մասին է։
Ի՞նչ դիտել, եթե ամուսինն աբյուզեր է
Հոգեբանը խորհուրդ է տալիս դիտել «Թշնամու հետ՝ անկողնում» ֆիլմը։ Ֆիլմը հստակ ցույց է տալիս զոհի և բռնակալի դասական պահվածքը։
Ի՞նչ դիտել, եթե սկեսուրը խանգարում է ապրել
Նա խորհուրդ է տալիս դիտել «Թեթև վարք» ֆիլմը, որը բրիտանական ռոմանտիկ կատակերգություն է։
Ի՞նչ դիտել, եթե վիճում ենք փողի շուրջ
«Միլիոն թեյնիկի համար»
Այս պատմությունը երիտասարդ զույգի մասին է, որը շատ պարտքեր է կուտակել և ընդհանրապես գումար չունի դրանք վճարելու համար: Նրանց ձեռքն է ընկնում մի կախարդական թեյնիկ, որից բառացիորեն փող է թափվում, երբ շրջապատում ինչ-որ մեկը ցավ է զգում:
Ի՞նչ դիտել, եթե ընտանիքում կախվածություն ունեցող անդամ կա
«Երբ սերը բավարար չէ»
Ֆիլմը հարբեցողների ընկերության ստեղծման մասին։ Այն ստեղծվել է իրական դեպքերի հիման վրա։