Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանն անակնկալ կերպով հայտնվել է Լաս Վեգասում անծանոթների հարսանիքին և նոր երգ կատարել նրանց համար, գրում է The New York Post-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ երջանիկ նորապսակները Ջորդան և Քարթեր Լինդենֆիլդներն են։ Երաժիշտը բեք-վոկալիստների հետ միասին ներխուժել է արարողություն հենց այն պահին, երբ զույգը ձեռքերը բռնած պատրաստվում էր ասել «այո»:
Շիրինը հատուկ նորապսակների համար կատարել է իր նոր «Magical» երգը։ Տեքստը լիովին համապատասխանում էր հարսանիքի մթնոլորտին։ «Սիրահարված լինելն այսպիսին է, դա կախարդական է»,- երգել է Շիրանը երկրպագուների համար:
Միջոցառման տեսանյութը կարող եք դիտել Armeni Today-ի տելեգրամյան ալիքում։