ԱՄՆ-ում մահացել է 58-ամյա Լոուրենս Ֆոսեթը, ով սեպտեմբերի 20-ին ստացել է գենետիկորեն ձևափոխված խոզի սիրտ, Pravilmag-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի կայքում։
Վիրահատությունից հետո տղամարդը ֆիզիոթերապիա է անցել և ժամանակ անցկացրել ընտանիքի հետ։ Մասնավորապես, նա թղթախաղ է խաղացել կնոջ՝ Էննի հետ։ Սակայն վերջին օրերին նրա սիրտն սկսել է մերժման առաջին նշանները ցույց տալ։ Բժիշկները չեն կարողացել օգնել Լոուրենսին, և տղամարդը մահացել է հոկտեմբերի 30-ին։