Բրիտանական GQ ամսագրի հետ զրույցում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ասել է, որ մեդիումի միջոցով զրուցում է մահացած հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի հոգու հետ։
Քիմը պատմել է, որ մեդիումի հետ իր հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտը դիմել է իրեն:
«Հայրս կտրատված ատամ ուներ և ես միշտ ասում էի՝ «Հայրիկ, շտկիր այդ ատամը»։ Նա ծիծաղում էր ինձ վրա և ասում՝ «Քիմբերլի, ոչ ոք դա չի տեսնում, լավ է»»,- հիշել է նա։
Ամասգրի փոխանցմամբ՝ այժմ Քիմն ինքն էլ ունի կտրատված ատամ և, ըստ նրա, մեդիումն ասել է, որ հայրը ծիծաղում է իր այդ ատամի վրա։