Կալիֆորնիայի Բրեթ անունով մի բնակչուհի TikTok-ում պատմել է այն մասին, թե ինչպես է պարկամուկ գտել իր տոնածառի ճյուղերում: Նրա տեսահոլովակը գրեթե 7 միլիոն դիտում է հավաքել, գրում է Pravilmag-ը։
«Աղջիկը պատկերացում անգամ չուներ, որ վայրի կենդանին գաղտագողի մտել է իր տուն։ Նա նստած էր բազմոցին, երբ հանկարծ լսեց, թե ինչպես է մեկը երկու անգամ թակում։ Սկզբում Բրեթը որոշեց, որ դա իր ընտանի կենդանիներից մեկն է (նա ունի երեք շուն և մեկ կատու): Հետո նա նայեց շուրջը և ճյուղերի մեջ նկատեց արհեստական ծառի օպոսում: Բրեթը երկար ժամանակ չէր կարողանում շարժել կենդանուն, քանի որ այն ամուր ամրացված էր ճյուղին։ Նա ստիպված է եղել աստիճանաբար հեռացնել յուրաքանչյուր ճյուղը: Դրանից հետո կենդանին ընկել է հատակին ու վազել բազմոցի հետևը, իսկ երբ աղջիկը փորձել է նրան դուրս քաշել, նա վազել է այլ տեղ ու նորից թաքնվել»,- գրում է պարբերականը։
Նշվում է, որ արդյունքում աղջկան հաջողվել է բռնել պարկամկանը և բաց թողնել փողոց։ Նա խոստովանել է, որ այնքան է սիրում կենդանիներին, որ նույնիսկ անկոչ հյուրին կթողներ իր տանը, «եթե այդքան սարսափելի չլիներ»։
Տեսանյութը՝ այստեղ։