Իտալական Ֆրոզինոնե կոմունայի բնակիչը, ով տնային կալանքի տակ էր գտնվում թեթև հանցագործություն կատարելու համար, փախել է՝ բանտ, բանտարկյալների շրջապատում Սուրբ ծնունդը նշելու ակնկալիքով, գրում է Pravilmag-ը։
24-ամյա Մարիոն միայնակ է ապրում։ Նա հոգնել էր տնային կալանքի ժամանակ մենակ մնալուց, ուստի առանց ոստիկանությանը և փաստաբանին ծանուցելու դուրս է եկել տնից, եկել է բանտի շենք և խնդրել, որ իրեն կալանքի տակ վերցնեն պատժի մնացած ժամկետի համար։ Թե որքան ժամանակ նա պետք է կրի պատիժը, չի նշվում։
Բանտի պահակները, տարակուսած, ոստիկանություն են կանչել և Մարիոյին հանձնել սպաներին։ Նրանք հանցագործին վերադարձրել են տուն, սակայն որոշել են նրան հնարավորություն տալ ներկայանալ դատավորին՝ բանտ տեղափոխելու խնդրանքով։ Միևնույն ժամանակ, տղային պատիժ է սպառնում փախուստի համար։
Նոյեմբերին 200 կիլոգրամ կշռող իտալացին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտվել ընկերուհու սպանության համար, գիրության պատճառով տեղափոխվել էր տնային կալանքի։ Նա հանցագործությունը կատարել էր զայրույթից դրդված՝ անկողնու վրա ուտելիքի փշրանքներ թողնելու մասին իր սիրելիի դիտողությունից հետո։