Թեյլոր Սվիֆթի կատուն՝ Օլիվիա Բենսոնը, որին անվանել են «Օրենք և կարգ» հեռուստասերիալի դետեկտիվի պատվին, երրորդ տեղն է զբաղեցրել ամենամեծ կարողություն ունեցող ընտանի կենդանիների վարկանիշում, գրում է Pravilmag-ը։
Կայքի տվյալներով՝ իննամյա կատվի կարողությունը հասել է 97 միլիոն դոլարի։ The Scottish Fold-ը կարողացել է նման գումար վաստակել՝ նկարահանվելով երգչուհու տեսահոլովակներում և գովազդներում, ինչպես նաև գովազդելով իր սեփական արտադրանքի շարքը:
Ինչպես նշում է PageSix-ը, Օլիվիան ավելի շատ արժե, քան ամերիկացի ֆուտբոլիստ Թրևիս Քելսեն, ում հետ Սվիֆթը, ըստ տեղեկությունների, հարաբերությունների մեջ է։ Նրա կապիտալը գնահատվում է 40 մլն դոլար։