Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ հունվարի 15-21-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ մեծ ուշադրություն դարձրեք աշխատանքին։ Հնարավոր է, որ ստիպված լինեք ճշգրտել ձեր ծրագրերը և արագացնել կարևոր նախագծերի իրականացումը:
Ցուլ
Այս շաբաթ դուք պարզապես պետք է նախաձեռնություն և համարձակություն ցուցաբերեք, իսկ եթե միևնույն ժամանակ նաև պերճախոս լինեք, ապա հաստատ կարող եք հույս դնել հաջողության վրա և՛ մասնագիտական, և՛ անձնական հարցերում։
Երկվորյակ
Շաբաթը կարող է ձեզ բերել շատ հետաքրքիր հնարավորություններ և ցանկությունների իրականացում: Պատրանքներն սպառնում են աղավաղել արտաքին աշխարհի հետ հարաբերությունների ձեր ընկալումը, այնպես որ կարող եք դժգոհ լինել ինքներդ ձեզանից, ձեր զուգընկերոջից և, ընդհանուր առմամբ, ձեր անձնական կյանքից:
Խեցգետին
Լավ ժամանակ է ստեղծագործական նախագծերի և առաջխաղացման համար: Հնարավոր կլինի հասնել ավելի բարձր մասնագիտական մակարդակի՝ կարիերայի լավ հեռանկարներով: Հինգշաբթի օրը չարժե կարևոր հանդիպումներ նշանակել, քանի որ, չնայած բոլոր ջանքերին, ուշանալու վտանգ կա։ Հանգստյան օրերին ավելի շատ հոգատարություն ցուցաբերեք մտերիմ մարդկանց նկատմամբ։
Առյուծ
Շաբաթվա սկզբին կարող են հաջող ընթանալ գործնական բանակցությունները, որոնք թույլ կտան կայունացնել ձեր բարեկեցության մակարդակը։ Չորեքշաբթի օրն աշխատավայրում ավելի լավ է ավելորդ ակտիվություն և նախաձեռնություն չցուցաբերել, քանի որ դա սպառնում է նախանձ առաջացնել:
Կույս
Շաբաթը խոստանում է լինել մի փոքր նյարդային: Հնարավոր է՝ ստիպված լինեք հարմարվել նոր թիմում աշխատելու հետ։ Շաբաթ օրը կարող է լինել շաբաթվա ամենադժվար օրերից մեկը: Կարող են լինել թաքնված անախորժություններ, վիրավորանքներ։
Կշեռք
Բարենպաստ ժամանակ է կարիերայի նվաճումների և սիրային հարաբերությունների համար։ Երեքշաբթի օրը վճռականություն և ակտիվություն դրսևորեք, իսկ եթե ինչ-որ հարցեր ծագեն, ապա մոտ ապագան ամեն ինչ իր տեղը կդնի։
Կարիճ
Ձեր առջև ծառացած դժվարություններն ու խոչընդոտներն ամբողջ շաբաթվա ընթացքում աստիճանաբար կվերանան։ Դուք շատ հետաքրքիր հեռանկարներ կտեսնեք։ Կգտնեք ամուր եկամուտ և հաջողություն բիզնեսում և սիրո մեջ:
Աղեղնավոր
Միայն սեփական ուժերի վրա հույս դնելը միշտ չէ, որ իմաստուն որոշում է։ Այժմ դուք պետք է մտածեք համատեղ աշխատանքի դրական կողմերի մասին:
Այծեղջյուր
Այս շաբաթվա ծրագրերը պետք է իրատեսական լինեն, որպեսզի իրականանան։ Ձեր հաջողությունը կախված է ոչ միայն ձեզանից, այլև ուրիշների աջակցությունից, այնպես որ մի կողմ դրեք կեղծ հպարտությունը և օգնություն խնդրեք:
Ջրհոս
Ձեր գաղափարներն իրականացնելիս գործեք վճռականորեն և արագ՝ միաժամանակ ստանալով գործընկերների աջակցությունը: Աշխատավայրում փոփոխությունները չեն բացառվում, բայց ձեր արժանիքների օբյեկտիվ գնահատումը կբարձրացնի ձեր հեղինակությունը: Հինգշաբթի օրը սրտին մոտ մի ընդունեք բամբասանքներն ու ասեկոսեները և մի փոխանցեք դրանք շրջապատին, քանի որ տեղեկատվությունը կարող է աղավաղված լինել:
Ձկներ
Այս շաբաթ ընտանիքում կարող է լարվածություն առաջանալ այն խնդիրների պատճառով, որոնք վաղուց կուտակվել են: Փորձեք կարգավորել ձեր մտքերը և ուշադրությունը կենտրոնացնել ձեր մասնագիտական հարցերի վրա: