Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի կեղծ ծնոտը, որը նա օգտագործել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր հայտնի՝ «Մենք կռվելու ենք լողափերում» ելույթի ժամանակ, աճուրդի է հանվել Բրիտանիայում, հայտնում է BBC-ն։
«Չերչիլի ատամնաշարը, հավանաբար, ամենաարտասովոր իրերից մեկն է, որը մենք երբևէ վաճառել ենք»,- ասում է Լիզ Փուլը՝ Cotswold Auction ընկերության ղեկավարը:
Աճուրդը կկայանա Չելթենհեմում՝ փետրվարի 6-ին:
Ոսկե շրջանակով պրոթեզը գնահատվում է 5–8 հազար դոլար, սակայն փորձագետները կարծում են, որ հայտնի վարչապետի ատամները շատ ավելի թանկ կվաճառվեն։ 2010 թվականին դրանք Նորֆոլկի աճուրդում վաճառվել էին 15,2 հազար ֆունտ սթեռլինգով։