Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ, հայազգի Քիմ Քարդաշյանը և ֆուտբոլիստ Օդել Բեքհեմը բաժանվել են, գրում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ մարտի 10-ից զույգին այլևս միասին չեն տեսել։
«Վերջերս Քիմը հայտնել էր, որ դեմ չէ Օդելից հինգերորդ երեխա ունենալու գաղափարին, սակայն նրանց ճանապարհները բաժանվել են և նրանք այլևս չեն տեսնում միմյանց»,- գրում է աղբյուրը։
2023-ի հունիսին Քարդաշյանը The Kardashians-ի երրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ խոսել էր նոր սիրավեպի մասին՝ չբացահայտելով, թե ում հետ է հանդիպում։
Քարդաշյանի նախորդ ընկերը կատակերգու Փիթ Դևիդսոնն էր։ Զույգը բաժանվել էր 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Մինչ այդ Քարդաշյանն ամուսնացած էր ռեփեր Քանյե Ուեսթի հետ։