«Ջոկեր»-ի և նրա առաջիկա «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը հայտարարել է, որ ֆիլմի երկրորդ մասը կլինի վերջինը, հայտնում է Правила жизни-ն։
«Հաճելի էր խաղալ այս երկու ֆիլմի համար, բայց, կարծում եմ, որ ասացինք այն ամենը, ինչ ուզում էինք»,- հայտարարել է նա:
Ռեժիսորը ցանկանում է վերադառնալ այն ժանրին, որն սկիզբ է դրել իր հոլիվուդյան կարիերային՝ կատակերգությանը:
«Կցանկանայի շարունակել աշխատել Խոակինի [Ֆենիքսի] հետ, բայց կատակերգական իմաստով, քանի որ նա կարող է այնքան հանգիստ և զվարճալի լինել»,- խոստովանել է նա:
Ռեժիսորի խոսքով՝ այժմ մարդիկ ցանկանում են կատակերգություններ դիտել։
«Ջոկեր 2»-ի թրեյլերն ասում է․ այն, ինչ աշխարհին այս պահին անհրաժեշտ է, սերն է: Բայց ես ավելի հեռուն կգնայի, մենք կարող ենք նաև լավ ծիծաղել»,- հավելել է նա: