Իսպանիայի իրավապահները ձերբակալել են հինգ հանցագործի, ովքեր երկու կանանցից մոտ 325 հազար եվրո են շորթել՝ ներկայանալով որպես հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթ, հայտնել է El Correo-ն։
Հայտնի է, որ կիբերհանցագործներն իրենց զոհերին գտել են Փիթին նվիրված երկրպագուների հարթակների միջոցով: Օգտագործելով սոցիալական ցանցերը՝ նրանք կազմել են պոտենցիալ զոհերի հոգեբանական պրոֆիլները և ընտրել դեպրեսիայի նշաններով հուզականորեն խոցելի կանանց, այնուհետև կապվել նրանց հետ մեսենջերների կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Դերասանի անունից սկսել են ռոմանտիկ նամակագրություն և առաջարկել իբրև թե ներդրումներ կատարել Փիթի հետ համատեղ նախագծերում։
Երկու տուժածները մի քանի դրամական փոխանցումներ են կատարել, որոնք սկսվել են 5-6 հազար եվրոյից։
Հետաքննությունն սկսվել էր 2023 թվականի օգոստոսին, երբ Գրանադայից խաբված կինը դիմել էր իրավապահ մարմիններին։ Այնուհետև նմանատիպ մեկ այլ դեպք հայտնի էր դարձել բիսկայացի կնոջ մասին։
«Բրալինա» կոչվող գործողության ընթացքում նրանց հաջողվել է տուժածներին վերադարձնել 85 հազար եվրո։